Անձնական անվտանգություն

Աշխատանքի առանձնահատկությունները՝
Թիկնապահի ռազմավարական խնդիրն է՝ կանխել հարձակման վտանգը և պաշտպանել հաճախորդի կյանքն ու առողջությունը: Անվտանգության ծառայության աշխատանքը ենթադրում է մեծ պատասխանատվություն և ներառում է՝ հաճախորդի միջավայրի ուսումնասիրություն, երթուղիների անվտանգության ապահովում, իրավիճակի մշտական մոնիթորինգ, պայթուցիկ և գաղտնադիտարկման սարքերի հայտնաբերում, սպառնալիքների ժամանակին կասեցում ու վերացում և այլն:
Անձնական անվտանգության ոլորտում աշխատանքը ներառում է երեք հիմնական առաջադրանքի կատարում՝
— իրադրության վերահսկում, գործողություններին մշտական պատրաստականություն,
— վտանգավոր իրավիճակի կանխարգելում,
— թշնամու չեզոքացում։

