ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
(ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ)

Այսօր դժվար է պատկերացնել բիզնեսով զբաղվելն ու անվտանգ ապրելն առանց հուսալի պաշտպանության: Օբյեկտների
պահպանությունը բավականին պահանջված ծառայություն է
անվտանգության ոլորտում:
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ն իր հաճախորդներին
առաջարկում է արդյունավետ համագործակցություն տարբեր
նշանակության օբյեկտների պահպանության ծառայությունների ոլորտում և մատուցում է անվտանգության ապահովման ծառայությունների
լայն շրջանակ՝ ներառյալ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ (տեսադիտարկում, մուտքի
վերահսկման և կառավարման համակարգ (ՄՎԿՀ), ահազանգման
համակարգեր, տագնապի ազդարարման կոճակ (ՏԱԿ) և այլն),
ՕԲՅԵԿՏԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԱՊԱՀՈՎՈՒՄ (պահնորդներ), ինչպես նաև կազմակերպչական միջոցառումներ: «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ն բոլոր ծառայությունները մատուցում է հաճախորդի ցանկություններին ու պահպանվող օբյեկտի
առանձնահատկություններին համապատասխան: Պահպանվող շենքի (շինության) և տարածքի մանրակրկիտ ուսումնասիրումից
հետո մեր մասնագետների կողմից մշակվում է անվտանգության միջոցառումների անհատական պլան: Նման մոնիթորինգի հիմնական
նպատակն է բացահայտել օբյեկտի անվտանգության համակարգի հնարավոր ռիսկերն ու թույլ կողմերը:
ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝
— Անվտանգության հուսալի համակարգի ստեղծում;
— Պահպանվող տարածք չարտոնված մուտք գործելու կանխարգելում;
— Նյութական միջոցների, փաստաթղթերի և դրամական միջոցների անվտանգության ապահովում;
— Հսկիչ-անցագրային կետի անխափան գործունեություն;
— Պահպանվող տարածքում պարեկության կազմակերպում;
— Ահազանգի կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում անհապաղ արձագանք:
Օբյեկտների անվտանգությունը տեխնիկական սարքերով ապահովման համար օգտագործվում են
ժամանակակից միջոցներ,որոնք ուղղված են ցանկացած տեսակի տարածքների հուսալի պաշտպանությանը։
Դրանք ներառում են՝
— տեսադիտարկման համակարգեր,
— մուտքի վերահսկում (ՄՎԿՀ),
— ահազանգման համակարգեր և այլն։


Սակայն, առանց ֆիզիկական անվտանգության (պահնորդի) անհնար է երաշխավորել օբյեկտի լիակատար անվտանգությունը։ Օբյեկտների ֆիզիկական անվտանգությունն ապահովում են որակավորված, հատուկ համազգեստով պահնորդները, որոնք անցել են մասնագիտացված պատրաստություն և զինված են հատուկ միջոցներով ու զենքով։
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստությունը թույլ է տալիս
պահպանվող տարածք չարտոնված մուտք գործելու սպառնալիքի դեպքում արագ վերլուծել իրավիճակը և
անհապաղ միջոցներ ձեռնարկել վստահված օբյեկտի ու գույքի անվտանգությունն ապահովելու համար: Յուրաքանչյուր պահպանվող օբյեկտի աշխատակիցների ծառայությունը պարբերաբար ստուգվում է «ԱՎԱՆԳԱՐԴՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի ղեկավարության կողմից:
Կազմակերպչական միջոցառումներ՝ տարածքների անվտանգության կազմակերպման և ապահովման, անցագրային ու ներօբյեկտային պայմանակարգերի վերաբերյալ հրահանգների, կանոնակարգերի և այլ
կարգավորող փաստաթղթերի մշակում:

Մեր ընկերության աշխատակիցների ուժերով կարող ենք օպերատիվ կազմակերպել անշարժ գույքի հետևյալ տեսակի օբյեկտների պահպանությունը:
Կոմերցիոն (բիզնես) օբյեկտների պահպանություն
Մասնավոր օբյեկտների պահպանություն
Արդյունաբերական օբյեկտների պահպանություն
Տրանսպորտային օբյեկտների պահպանություն
Կրթական և նախադպրոցական հաստատությունների պահպանություն

Բժշկական հաստատությունների պահպանություն

