ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Այսօր՝ քրեական վտանգի և ռիսկերի բարձրացման պայմաններում, անվտանգության տարբեր սարքավորումներն արդիական են ոչ միայն խոշոր օբյեկտների ու զանգվածային այցելությունների վայրերի, շենքերի և կառույցների, այլև փոքր գույքի սեփականատերերի, բնակարանների ու ամառանոցների սեփականատերերի պահպանության և պաշտպանության համար: «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ն մեկ օբյեկտում կենտրոնանում է տեսադիտարկման համակարգերի վրա, մյուս օբյեկտում՝ մուտքի վերահսկման ու կառավարման սարքավորումների,  իսկ երրորդում՝ ահազանգման ազդանշանային համակարգերի վրա։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս լիովին վերահսկել իրավիճակն օբյեկտում ոչ միայն օբյեկտում տեղադրված հզոր համակարգիչների և սերվերների միջոցով, այլև ՀԵՌԱԿԱ ՌԵԺԻՄՈՎ՝ օգտագործելով ստանդարտ շարժական սարքեր ու հեռախոսներ։

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-Ն ՄԱՏՈՒՑՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԵՏԵՎՅԱԼ  ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ.

ՏԵՍԱԴԻՏԱՐԿՈՒՄ՝

պահպանվող տարածքի մշտական տեսողական դիտարկման, տեսագրությունների վերլուծության, իրադարձությունների գրանցման ու տեղեկատվության արխիվացման համար նախատեսված սարքավորումածրագրային և օպտիկաէլեկտրոնային սարքերի համակարգ:
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի  մասնագետները կիրականացնեն պահպանվող օբյեկտի նախնական աուդիտ, կպատրաստեն անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը և կառաջարկեն ամենաօպտիմալ սարքավորումները, որոնք կհամապատասխանեն ձեր բյուջեին ու արդյունավետորեն կկատարեն առաջադրված խնդիրները: Աշխատանքների կատարման ժամկետը համաձայնեցվում է Հաճախորդի հետ:
Ցանկության դեպքում մենք կարող ենք միացնել ձեր տեսադիտարկման համակարգը «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կառավարման կենտրոնի կենտրոնացված  անվտանգության ահազանգման վահանակին, որտեղ մեր օպերատորները, օգտագործելով առաջադեմ սարքավորումներ, իրականացնում են ձեր օբյեկտի շուրջօրյա տեսահսկում և օբյեկտներում տեղադրված տեխնիկական անվտանգության սարքավորումներից ստացված տեղեկատվության  հավաքագրում ու մշակում: Պահպանվող օբյեկտ  ներխուժման (ներխուժման փորձի)  կամ տեսահսկման պատկերի կորստի վտանգի մասին ցանկացած ծանուցման դեպքում «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կառավարման կենտրոնն անմիջապես հայտարարում է տագնապ՝ անվտանգության խախտման պատճառները պարզելու և վերացնելու համար: GPS համակարգը մոնիտորի վրա ցուցադրում է «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի՝ օբյեկտին  ամենամոտ ավտոպարեկային խումբը, որն օպերատորի կողմից անմիջապես ուղարկվում է տագնապի վայր (անհրաժեշտության դեպքում՝ մի քանի խումբ):

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-Ի ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ 
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ՎԱՀԱՆԱԿ՝

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կառավարման կենտրոնում տեղադրված օպտիկաէլեկտրոնային սարքերի, սարքավորումածրագրային և տեխնիկական միջոցների ամբողջություն է, որը թույլ է տալիս շուրջօրյա ռեժիմով օնլայն տեսադիտարկել պահպանվող օբյեկտներում տեղի ունեցող ընթացիկ
իրադարձությունները, վերադիտել, մշակել ու գրանցել ստացված
տեղեկատվությունը, ինչպես նաև անվտանգության ազդանշանային սարքերից ընդունել ծառայողական, վերահսկիչ-ախտորոշիչ ծանուցումներ և տագնապի
ազդանշաններ՝ իրավախախտի կողմից օբյեկտ ներթափանցման (ներթափանցման փորձի)՝ հետագա կառավարման հրամանների փոխանցման ու դեպքի վայր արագ արձագանքման խմբեր (ԱԱԽ) ուղարկման համար։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱն  ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝

համատեղ գործող սարքերի ամբողջություն՝ նախատեսված պահպանվող օբյեկտ ներթափանցումը (ներթափանցման փորձը) հայտնաբերելու, կառավարման կենտրոնի կենտրոնացված անվտանգության ահազանգման վահանակի, անվտանգության պահակետում կամ անմիջապես պահպանվող օբյեկտում  նախազգուշացնող ահազանգման սարքերի (լուսային, ձայնային ազդանշան) ակտիվացում՝ ինչպես նաև ներթափանցման (ներթափանցման փորձի) մասին տեղեկատվության հավաքագրման, մշակման, փոխանցման և սպառողին սահմանված ձևով ներկայացնելու համար։
 Անվտանգության ծառայությունը ահազանգման համակարգերի միջոցով իրականացվում է «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կենտրոնացված անվտանգության կայանի կողմից, որը բաղկացած է կառավարման կենտրոնի կենտրոնացված անվտանգության ահազանգման վահանակից և արագ արձագանքման խմբերից (ԱԱԽ), որոնք հագեցած են ժամանակակից չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգերի նորագույն սարքավորումներով։ Ահազանգման համակարգերի ակտիվացման դեպքում, անկախ նրանից՝ տագնապը կեղծ է, թե ոչ, սահմանված ժամանակահատվածում ԱԱԽ պահնորդները ժամանում են միջադեպի վայր՝ անվտանգության խախտման պատճառները հայտնաբերելու և վերացնելու համար: Օպերատորը զգուշացնում է հաճախորդին՝ տեղեկացնելով օբյեկտում տագնապի մասին: Արագ արձագանքման խումբն ապահովում է տարածքի լիակատար վերահսկողությունը մինչև ոստիկանության ու հաճախորդի ժամանումը:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ 
ԱՀԱԶԱՆԳՄԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԵՎ  ՏԱԳՆԱՊԻ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿՈՃԱԿԻ (ՏԱԿ) ՄԻՋՈՑՈՎ՝

ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԱՄԵՆԱԷԺԱՆ միջոցն է: Տագնապի ազդարարման կոճակի օգտագործման արդյունավետությունը հավասարը չունի՝  համեմատած անվտանգության այլ տեսակների հետ:  ՏԱԿ-ը (ոտնակ, բրելոկ) տեխնիկական միջոցների համադրություն է, որը ծառայում է  «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻՆ»-ի կառավարման կենտրոնի կենտրոնացված անվտանգության ահազանգման վահանակին տագնապի ազդանշանի փոխանցմանը՝ արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքելու և արագ արձագանքման խումբ կամ ոստիկանության վերակարգ կանչելու համար։ ՏԱԿ-ը կարող է ծառայել որպես լրացում առկա անվտանգության համակարգին կամ օգտագործվել որպես ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍԱՐՔ:     

Ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է շենքում (տարածքում) տեղադրել  տագնապի ազդարարման կոճակ:
   «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կառավարման կենտրոնի ահազանգման համակարգին  միացված ՏԱԿ-ն իրական փրկություն է ռիսկային գործունեություն ծավալող ընկերությունների, փոքր ընկերությունների գրասենյակների, խանութների, դեղատների և այլ նմանատիպ հիմնարկների համար, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով և չունեն  պահնորդ պահելու հնարավորություն, ինչպես նաև քաղաքացիների անձնական անվտանգության, քաղաքից դուրս գտնվող անշարժ գույքի ու ունեցվածքի պահպանման համար։
       ՏԱԿ-ը  շուրջօրյա ռեժիմով միացված է «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի  կառավարման կենտրոնի կենտրոնացված անվտանգության ահազանգման վահանակին, որի սարքինությունն ամեն օր ստուգվում  է մեր  մասնագետների կողմից՝ մեր ընկերության հետ պայմանագիր կնքած հաճախորդների հետ փոխադարձ ստուգողական հեռախոսազանգեր կատարելու և կոճակի թեստային սեղմման միջոցով: Տագնապի ազդանշան ուղարկելու համար պարզապես անհրաժեշտ է սեղմել տագնապի ազդարարման  կոճակը: Ազդանշանն անմիջապես հասնում է «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի  կառավարման կենտրոնի կենտրոնացված անվտանգության ահազանգման վահանակին: Արագ արձագանքման խմբի ժամանման ժամանակահատվածը դեպքի վայր որպես կանոն խստորեն կանոնակարգված է  և կախված է օբյեկտի հեռավորությունից ու ճանապարհներին երթևեկության բեռնվածությունից:

ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՇՐՋԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ 24/7 ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝

նախատեսված է սահմանված  երթուղով և ժամանակացույցով պահպանվող օբյեկտների շրջանցման ժամանակ պահնորդների աշխատանքը վերահսկելու համար՝ հատուկ սարքերի կամ սմարթֆոնի հավելվածի միջոցով կարդալով շրջանցման երթուղում տեղակայված ավտոնոմ անլար պիտակները:
 Սահմանված ժամին ու երթուղով  օբյեկտների շրջանցման վերահսկման համակարգը կստիպի աշխատել նույնիսկ ամենածույլ պահնորդին։   
         «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» մասնավոր պահնորդական կազմակերպության կառավարման կենտրոնը, կիրառելով վերահսկողության ու մոնիթորինգի ժամանակակից տեխնիկական համակարգ, 24/7 ռեժիմով իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ պահնորդների աշխատանքի նկատմամբ՝ պահակետերում ու սահմանված երթուղիներով և ժամանակահատվածում օբյեկտների շրջանցման ժամանակ։  Հաճախորդների ցանկության դեպքում «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ն  կարող է ամսական տեղեկատվություն տրամադրել պահնորդների ծառայության վերաբերյալ՝ սահմանված երթուղով և ժամանակացույցով   պահպանվող տարածքում նրանց կատարած շրջանցումների մասով՝ օգտագործելով անլար, անհպում օնլայն տեխնոլոգիան:   

ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳ (ՄՎԿՀ)՝

վերահսկողության և կառավարման սարքավորումածրագրային տեխնիկական միջոցների ամբողջություն է, որը նպատակ ունի սահմանափակել ու գրանցել օբյեկտների (մարդկանց ու տրանսպորտային միջոցների) մուտքը/ելքը պահպանվող
տարածք անցման կետերում  (դռներ, դարպասներ, անցակետեր և այլն)։ Մուտքի վերահսկման ու կառավարման համակարգերը շատ արդյունավետ և
բազմաֆունկցիոնալ են՝ որպես անվտանգության ու հաշվառման համակարգի
մաս: Նման համակարգերը տեղադրվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ապահովել ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ, վերահսկել աշխատողների (այցելուների) զանգվածային մուտքը/ելքը, տրանսպորտային միջոցների անցումը օբյեկտի տարածք, շենքեր և շինություններ, հաշվառել աշխատակիցների աշխատանքային ժամերը (ժամանում/մեկնում), գրանցել այցելուներին, կազմել հաշվետվություններ ու տարբեր չափանիշներով վերլուծել տեղեկատվությունը: Անօրինական մուտքի/անցման փորձի դեպքում օբյեկտի անվտանգության ծառայությունն անմիջապես տեղեկացվում է։ Պահնորդներին մնում է միայն պարզել ահազանգի պատճառները և միջոցներ ձեռնարկել անցագրային ռեժիմի խախտումը կանխելու համար:

ՄԵՏԱՂԱԴԵՏԵԿՏՈՐՆԵՐ՝

նախատեսված են անձնական զննումների և ուղեբեռի ստուգման ժամանակ չարտոնված  տեղափոխման դեպքում արգելված մետաղական առարկաներ որոնելու ու հայտնաբերելու համար: