ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Արագ արձագանքման խմբեր
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որը հատուկ պատրաստված և հանդերձավորված շարժական պահնորդական վերակարգի խումբ է, որը նախատեսված է «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի անվտանգության աշխատակիցներից ու հաճախորդներից ստացված ահազանգերին և ստեղծված արտակարգ իրավիճակներին արձագանքման համար: ԱԱԽ բոլոր աշխատակիցներն անցել են հատուկ վերապատրաստում ու ունեն համապատասխան վկայականներ: ԱԱԽ մեքենաները հագեցած են ժամանակակից նավիգացիոն համակարգերով և անընդհատ կապի մեջ են «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կառավարման կենտրոնի հետ: ԱԱԽ բոլոր աշխատակիցներն ունեն բարձր մակարդակի ֆիզիկական ու հատուկ պատրաստություն, ինչպես նաև համապատասխան գիտելիքներ և հմտություններ

արտակարգ իրավիճակներում գործելու, ինչը նրանց օգնում է հաջողությամբ լուծել արտակարգ անվտանգային խնդիրները։ ԱԱԽ պահնորդների ֆունկցիոնալությունը տարածվում է գրեթե բոլոր արտակարգ իրավիճակների վրա:

ԱԱԽ վերակարգը սովորաբար բաղկացած է 3-5 աշխատակիցներից: Ծառայողական ավտոմեքենայից բացի՝ ԱԱԽ աշխատակիցներն ունեն հատուկ հանդերձանք ու ապահովված են պաշտպանական միջոցներով (հատուկ միջոցներով), շարժական ռադիոկապով (հեռախոսներ և ռադիոկայաններ) ու առաջին օգնության դեղատուփով: Արագ արձագանքման խումբը գործում է ՇՈՒՐՋՕՐՅԱ և տագնապի ազդանշանների բացակայության դեպքում գտնվում է սպասման ռեժիմում (սովորաբար՝ «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կառավարման կենտրոնում) կամ ավտոմեքենայով շրջանցում է պահպանվող օբյեկտները։ահպանվող օբյեկտներից մեկից կամ «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից
տագնապի ազդանշան ստանալու դեպքում ԱԱԽ գործի է անցնում և սահմանված ժամանակահատվածում ժամանում է պահպանվող օբյեկտ, զննում այն ու չարտոնված մուտքի կամ անօրինական գործողությունների փաստերի բացահայտման դեպքում հայտնաբերում և վնասազերծում է հնարավոր իրավախախտներին ու փոխանցում նրանց իրավապահ մարմիններին։
ԱՎՏՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի ավտոպարեկային ծառայությունը կառուծվածքային շարժական ստորաբաժանում է, որը բաղկացած է պրոֆեսիոնալ պահնորդներից, ժամանակակից նավիգացիոն համակարգերով հագեցած ավտոմեքենաներով, որոնք իրականացնում են պահպանվող օբյեկտների ամենօրյա շրջանցում (զննում)՝ կասկածելի անձանց բացահայտման կամ հայտնաբերման համար և մշտական կապի մեջ են «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կառավարման կենտրոնի հետ։

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի ավտոպարեկային ծառայությունը, որպես կանոն, բաղկացած է 2 աշխատակցից, որոնք ավտոմեքենաներով շրջանցում են (զննում են) պահպանվող օբյեկտներն առանց ֆիքսված ժամանակացույցի ՝ անակնկալի գործոնն ապահովելու և իրավախախտների կողմից պարեկների շրջանցման ժամանակացույցը սահմանելը նվազագույնի հասցնելու համար։

«Տագնապ» ազդանշանի ակտիվացման ցանկացած դեպքում, անկախ նրանից՝ տագնապը կեղծ է, թե ոչ, ավտոպարեկային ծառայությունը ժամանում է օբյեկտ նախապես սահմանված ժամանակահատվածում ու կասկածելի անձանց հայտնաբերման, պահպանվող օբյեկտի դեմ ուղղված անօրինական գործողությունների փորձի կամ իրականացման դեպքում «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի պարեկները ձեռնարկում են համապատասխան գործողություններ՝ ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում։
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի կողմից անվտանգության ապահովման այս երկու մեթոդներն ապացուցել են իրենց արդյունավետությունը հանցագործությունների և գողությունների կանխարգելման գործում: Մեր շարժական տրանսպորտային միջոցների շնորհիվ մեր անվտանգության աշխատակիցները կարող են երաշխավորել իրենց պարտականությունների անհապաղ կատարումը Երևան քաղաքի ողջ տարածքում՝ ապահովելով անվտանգության արագ ու հուսալի ռեժիմ։ Ավտոպարեկային ծառայության և արագ արձագանքման խմբի պահնորդներն իրենց ֆունկցիոնալ պարտականությունները կատարելիս ու քաղաքացիների գույքը պաշտպանելու նպատակով իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ կիրառել ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ, որոնք առկա են նրանց զինանոցում՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում (ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության պայմաններում):
