«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Ինչպե՞ս է այն աշխատում:
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի գործընկերային ծրագիրը եկամտի արդյունավետ ու հուսալի աղբյուր է։ Բերեք նոր հաճախորդ և ստացեք միանվագ բոնուս՝ պայմանագրի շահույթի մինչև 20%-ի չափով։

+374 (41) 12-06-20
01
Գրանցվե՛ք կայքում՝ որպես գործընկեր:
02
Առաջարկե՛ք մեր ծառայությունները և գրանցե՛ք հաճախորդներին:
03
Ստացե՛ք գործընկերային բոնուս յուրաքանչյուր հաճախորդի համար, որի հետ մենք պայմանագիր ենք կնքել:
ՈՒ՞մ համար է այս ծրագիրը:
Ֆիզիկական անձինք — Կարող է լինել ցանկացած անհատ, ով պատրաստ է միջնորդ լինել մեր ընկերության և պոտենցիալ հաճախորդների միջև:
Իրավաբանական անձինք — Բոլոր շահագրգիռ կողմերի հետ կկնքվի գործակալական պայմանագիր, որը կսահմանի համագործակցության բոլոր պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Եթե Դուք գործակալության աշխատակից կամ սեփականատեր եք, որի աշխատանքի մի մասը կապված է անցկացվող միջոցառումների, Ձեր հաճախորդների կամ գործընկերների անվտանգության հետ, մենք ուրախ կլինենք փոխշահավետ համագործակցության համար։


Ինչու՞ ընտրել մեզ:
Ձեզ համար՝
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ընկերությունը գործում է անընդհատ՝ 2019 թվականից ի վեր։ Մենք համագործակցում ենք պետական և մասնավոր խոշոր ընկերությունների հետ։ Անձնական մենեջեր գործընկերային ծրագրի համար։
Ձեր հաճախորդների համար՝
Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին։ Հաճախորդակենտրոնություն և ժամանակակից մոտեցում մատուցվող ծառայությունների որակի վերահսկման համակարգին:
Ինչպե՞ս առաջարկել մեր ծառայությունները:
1. Ուղիղ խորհուրդ-առաջարկ. Պատմե’ք մեր մասին Ձեր ղեկավարին կամ պարզապես սեփական բիզնես ունեցող Ձեր ծանոթին։
2. Հաճախորդների տեղեկացում. Եթե ձեր հաճախորդներն են փոքր, միջին և նույնիսկ խոշոր ընկերությունները, մեր գործընկերային ծրագիրն անչափ հարմար է Ձեզ։ Պատմե՛ք Ձեր հաճախորդներին մեր մասին հեռախոսով կամ Ձեր կայքի նորությունների միջոցով։
3. Գովազդ կայքում. Եթե դուք կայքի սեփականատեր եք, տեղադրե՛ք Ձեր ռեսուրսում գովազդային նյութեր։ Մենք կապահովենք Ձեզ անհրաժեշտ նյութերը՝ պաստառներ, շնորհանդեսներ և այլն։

