«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-Ի  ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ընկերությունը շատ լուրջ է վերաբերվում իր աշխատակիցների պատրաստությանը։ Հրավիրված անվտանգության մասնագետներն ու խորհրդատուներն «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի անձնակազմի հետ պարբերաբար անցկացնում են վերապատրաստման դասընթացներ, ինչը թույլ է տալիս մեզ անթերի կատարել հաճախորդների նկատմամբ մեր պարտավորությունները՝ ապահովելով բարձր մակարդակի անվտանգություն:Մեծ ուշադրություն է դարձվում աշխատակիցների կրակային, հատուկ-մարտավարամասնագիտական, մասնագիտացված ֆիզիկական և բժշկական պատրաստության որակավորման բարձրացմանը։ Անվտանգության ոլորտի օրենսդրության խորը ուսումնասիրությունը, իրավաբանորեն ճիշտ ու հիմնավորված որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը թույլ են տալիս «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի աշխատակիցներին ճիշտ և օրինաչափ արձագանքել տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ հատուկ միջոցների ու ծառայողական զենքի կիրառմամբ։Աշխատակիցների պատրաստվածութան մակարդակը մասնավոր պահնորդական ընկերության բարձր հեղինակության գրավականն է։

Վստահե՜ք ՁԵՐ անվտանգությունն «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի մասնագետներին։

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

Հրավիրված բժիշկ-հրահանգիչներն անցկացնում են դասընթացներ և գործնական պարապմունքներ առաջին
բուժօգնության թեմայով: Այդ առարկայի շրջանակներում մեր աշխատակիցները սովորում են ինքնուրույն
ցուցաբերել առաջին ինքնօգնություն, օգնություն պաշտպանվող անձին, վտանգի մեջ հայտնված մարդկանց:
Դիտարկվում են տարբեր հարցեր՝ սրտաթոքային վերակենդանացման, արնեկանգ լարանի (ժգուտ) կիրառման (մարտավարական և սովորական բժշկական), առաջին  բուժօգնության ցուցաբերման  հիմնական ձևերն ու մեթոդները, ստանդարտ և արտակարգ իրավիճակներում տուժածների տարհանման և տեղափոխման եղանակները:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՈՒՆ

Գործնական հրաձգության հրահանգիչները պարբերաբար մարզում են մեր անձնական անվտանգության աշխատակիցներին (թիկնապահներին) և ԱԱԽ պահնորդներին՝ զարգացնելով զենքի հետ վարվելու անհատական հմտությունները՝ առաջին կրակոց, վերալիցքավորում, կրակ  տարբեր դիրքերից ու շարժման մեջ, թաքստոցից, ավտոմեքենայից։

ԹԻԿՆԱՊԱՀԻ ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Այս առարկայի շրջանակներում աշխատակիցը սովորում է՝ ինչպես աշխատել պաշտպանվող անձի հետ, ինչ դիրք գրավել ավտոմեքենայի նկատմամբ, որ ձեռքով բացել ավտոմեքենայի դուռը, քայլելիս ինչ դիրքով տեղաշարժվել պաշտպանվող անձի նկատմամբ, վարել ավտոմեքենա, մտնել վերելակ և այլն։

ՊԱՀՆՈՐԴԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

 Հրավիրված անվտանգության մասնագետները պարբերաբար անցկացնում են դասընթացներ և սեմինարներ՝ տարբեր արտակարգ իրավիճակներում պահնորդների գործողությունների ալգորիթմի վերաբերյալ (հրդեհի, անտեր գույքի հայտնաբերման ու այլ դեպքերում)։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Հատուկ ֆիզիկական պատրաստության մարզիչները մեր աշխատակիցների հետ պարբերաբար անցկացնում են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ, որոնք նպաստում են թիկնապահի (պահնորդի) մոտ այնպիսի կարևոր որակների զարգացմանը, ինչպիսիք են՝ արագ արձագանքումը, հավաքվածությունը, շարժումների կոորդինացիան, դիմացկունությունը, էլ չասած ֆիզիկական պատրաստվածության ընդհանուր վիճակի և մարմինը մշտական տոնուսի մեջ պահելու մասին։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Պահպանվող օբյեկտներում որոշակի տեխնիկական միջոցների հետ աշխատելու անհրաժեշտության դեպքում
մեր տեխնիկական ապահովման մասնագետները նախօրոք անցկացնում են ուսուցում մեր աշխատակիցների հետ:                  

 ԻՐԱՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Հրավիրված  իրավաբանները  մեր  աշխատակիցների հետ պարբերաբար անցկացնում են    խորհրդատվություններ ու դասախոսություններ իրավական պատրաստության մասով: Իրավական  պատրաստության պարապմունքների ընթացքում  մեր  աշխատակիցները կատարելագործում են իրենց գիտելիքներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ զենքի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման իրավական կարգավորումը; անձի և սեփականության դեմ ուղղված հանցագործություններ; անհրաժեշտ պաշտպանություն ու ծայրահեղ անհրաժեշտություն, հանցագործություն կատարած անձանց վնասազերծում; օրինաչափ գործողություններ կրիտիկական իրավիճակներում և այլն: