«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի
հաճախորդներ են հանդիսանում ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ տարբեր ոլորտների միջին և խոշոր բիզնեսը ներկայացնող ընկերություններ։ Մեր հաճախորդները գիտեն, որ այդքան էլ հեշտ չէ ԸՆՏՐԵԼ մասնավոր պահնորդական ընկերություն, քանի որ ոչ բոլոր պահնորդական ընկերություններն են կարող երաշխավորել հուսալիություն, որակ և օրինավորություն ոչ թե խոսքով, այլ գործով։ Ահա թե ինչու են նրանք ընտրել հատկապես մեր կազմակերպությունը։
Անվտանգության ոլորտի բիզնեսի առանձնահատկությունն այն է, որ նոր հաճախորդների ի հայտ գալը հիմնականում ապահովվում է արդեն իսկ առկա հաճախորդների խորհուրդ-առաջարկների հիման վրա, հետևաբար՝ հեղինակության հարցը ամենակարևորն է «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի համար։ Ընկերության զարգացումը հնարավոր է միայն մեր հաճախորդների պահպանման ու բարգավաճման դեպքում։ Մեր աշխատանքի ընթացքում մենք կառուցել ենք հուսալի և երկարաժամկետ հարաբերություններ տարբեր կազմակերպությունների հետ։
Օբյեկտների ու ֆիզիկական անձանց անվտանգության բարեխիղճ և բարձրորակ ապահովման համար մեր հաճախորդներն ու գործընկերները բազմիցս իրենց շնորհակալությունն են հայտնել մեզ՝ բանավոր և շնորհակալագրերով:
Մեր բազմաթիվ հաճախորդների շարքում կցանկանայինք առանձնացնել այն ընկերություններին, որոնց գործունեության ոլորտը, մեր կարծիքով, կարող է հետաքրքրել Ձեզ։







