«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի անվտանգության աշխատակցի համազգեստը, հանդերձանքը, հատուկ միջոցները և սպառազինությունը

Մասնավոր անվտանգության աշխատակիցն ունի հատուկ կարգավիճակ, իրավունքներ և պարտականություններ՝ սովորական քաղաքացու համեմատ։ Հետևաբար՝ ծառայողական պարտականությունները կատարելիս անվտանգության աշխատակիցը պետք է ոչ միայն արտաքինից տարբերվի քաղաքացիական անձանցից, այլև հատուկ կերպով հանդերձավորված լինի։ Յուրաքանչյուր պահնորդական կազմակերպություն ձգտում է, որ իր անվտանգության աշխատակիցներն ընդհանուր ֆոնին ունենան ինքնատիպ և առնական տեսք։ ՀՀ-ում անվտանգության աշխատակիցների հագուստի նկատմամբ պետության հիմնական պահանջն է, որ այն արտաքինից չպետք է նման լինի ՀՀ պետական ​​

կիսառազմական կազմակերպությունների, իրավապահ կամ վերահսկման մարմինների համազգեստին ու համապատասխան ռազմական խորհրդանիշներին։ Անվտանգության աշխատակցի համազգեստի կարևոր ատրիբուտներից մեկը ԹԵՎՔԱՆՇԱՆՆ (ՇԵՎՐՈՆ) է, որի վրա առկա են կազմակերպության անվանումը և ընկերության լոգոն ու որը կրվում է վերնահագուստի թևքի վրա, իսկ երբեմն՝ առջևից՝ կրծքի վրա:

Վերնահագուստ

Վերնահագուստի (բաճկոն, վերնաշապիկ, պոլո շապիկ) հետևի մասում պետք է առկա լինի «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» գրվածքը, կրծքի կողմում՝ «SECURITY» գրվածքը և աշխատակցի ազգանունը:

Կրծքի վրա մասնավոր պահնորդական ընկերության յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է կրել ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ (անվանաքարտ)՝ վավերացված պաշտոնատար անձի ստորագրությամբ

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի աշխատակիցները կրում են սև միագույն  
«Սև Սպեցնազ», «Սև Կոմուֆլյաժ» համազգեստները,  ինչպես նաև դասական կոստյում:

«Սև սպեցնազ»՝ 

կրում են ավտոպարեկային ծառայության ու արագ արձագանքման խմբի աշխատակիցները: Համազգեստի լրակազմը ներառում է՝ սև մարտական կամ երկարաճիտ 
կոշիկներ, սև տաբատ,  սև գոտի, սև երկարաթև վերնաշապիկ (կամ կարճ թևքերով սև պոլո շապիկ՝ տաք եղանակին), սև բաճկոն, սև ֆլիսե բաճկոն, սև կեպի:

«Սև  կոմուֆլյաժ»՝

կրում են օբյեկտների պահնորդները: Համազգեստի լրակազմը ներառում է՝  սև մարտական կամ երկարաճիտ կոշիկներ, սև կոմուֆլյաժ տաբատ, սև կամ կոմուֆլյաժ գոտի, երկար թևքերով սև կոմուֆլյաժ  վերնաշապիկ (կամ կարճ թևքերով մոխրագույն պոլո շապիկ՝ տաք եղանակին), սև կամ կոմուֆլյաժ բաճկոն, տաքացված ժիլետ, կեպի:

«Դասական կոստյում»՝

կրում են անձնական անվտանգության աշխատակիցները (թիկնապահները). գործնական մուգ կոստյում՝ սև կոշիկներ, սև գոտի, կապույտ պիջակ, երկար թևքերով սպիտակ վերնաշապիկ (կամ կարճ թևքերով՝ տաք եղանակին), հաստատված տարբերակի փողկապ):

ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐ

Ռադիոկայան

Հեռախոսներ

  ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔ

Ատրճանակներ

Ողորկափող հրազեն

 ՀԱՏՈՒԿ  ՄԻՋՈՑՆԵՐ 

Ձեռնաշղթաներ

Սաղավարտ

Զրահաբաճկոն

Ռետինե մահակներ

Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ

Տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոցներ

Պահնորդական շներ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 Մետաղական դետեկտոր

Լապտեր

Սուլիչ

 ՏԱԿ  
(տագնապի ազդանշանային կոճակ)

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ   ավտոմեքենաներ

Պահպանվող օբյեկտների պահակետերում, պարեկային և արագ արձագանքման խմբերի ավտոմեքենաներում առկա են նաև ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՈՒՓԵՐ (ստերիլ վիրակապման միջոցներ (ստերիլ վիրակապեր, անձեռոցիկներ, սպեղանիներ), արյունահոսությունը դադարեցնելու համար նախատեսված լարան (ժգուտ), վերքերը մշակելու համար հակասեպտիկներ, բժշկական ձեռնոցներ, արհեստական շնչառություն կատարելու համար դիմակ, մկրատ, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու մասով հրահանգներ):