«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» մասնավոր պահնորդական ընկերությունը հիմնադրվել է Երևանում 2019 թվականին և իր ծառայությունները մատուցում է ՀՀ ոստիկանության կողմից տրված լիցենզիայի (սերիա ՄՊԳ №75՝ առ 02.10.2019թ.) հիման վրա։ Որպես «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ընկերության ներքին քաղաքականության հիմք՝ մենք վերցրել ենք հայկական և օտարերկրյա բանակների լավագույն որակները՝ խիստ կարգապահություն և ենթակայություն, բծախնդրություն և ճշտակատարություն, հստակություն և ճշտապահություն, կոնկրետություն և ճշգրիտ հաշվարկ, օպերատիվություն և յուրաժամություն, կարգուկանոն և օրինականություն։  Մեր ընկերությունն առաջարկում է ճկուն լուծումներ, որոնք կարող են բավարարել ամենախստապահանջ ու բծախնդիր  հաճախորդներին։

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»  ՍՊԸ hիմնադիր տնօրեն՝
ՄԻՐԶՈՅԱՆ ՌՈՄԱՆ ՎՅԱՉԵՍԼԱՎԻ

«Մենք արժևորում ենք մեր հեղինակությունը և գնահատում մեր հաճախորդների վստահությունը»:

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ՍՊԸ տնօրեն՝
ՄԽԻԹԱՐՅԱՆ ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿԻ

«Ավանգարդ Սեքյուրիթի»-ն  մեր հաճախորդների անվտանգության ամուր վահանն է»:

Մենք փորձառու, գիտակ և բարձր կազմակերպված մասնագետների թիմ ենք։ Մեր աշխատակիցներն անվտանգության ապահովման իրենց փորձը ձեռք են բերել՝ ծառայելով ՀՀ ու Արցախի ԶՈՒ, ԱԱԾ և ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներում, ինչպես նաև մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում երկարամյա աշխատանքի ընթացքում։ Մեր թիմը, հիմնվելով  անվտանգության ու պարեկային տարբեր ծառայությունների ոլորտում ունեցած փորձի վրա, մատուցում է անվտանգության ապահովման բարձրակարգ ծառայություններ ինչպես իրավաբանական, այնպես էլ  ֆիզիկական անձանց։ Անվտանգության ապահովման ընթացքում կարողացել ենք ձեռք բերել բազմաթիվ հեղինակավոր հաճախորդների վստահությունը և այդպիսով հաստատվել շուկայում՝ որպես լուրջ ու հարգված ձեռնարկություն։
Մեր գլխավոր նպատակն է՝ հնարավորինս արդյունավետ կերպով ապահովել հաճախորդների կյանքի, առողջության և գույքի անվտանգությունը, ինչպես նաև պահպանել կարգուկանոնը պահպանվող օբյեկտներում:
Մեր գլխավոր արժեքներն են՝ Հաճախորդները, Կադրերն ու Հավատարմությունը մեր աշխատանքի հանդեպ:
Մեր սկզբունքներն են՝ գաղտնիությունը, պատասխանատվությունը, պրոֆեսիոնալիզմը, համապարփակ պաշտպանությունը, ՀՀ օրենքների պահպանումը, ճկուն և անհատական մոտեցումը:    

«ԱՎԱՆԳԱՐԴ    ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»՝ ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԸ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

Անվանում: «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ՍՊԸ մասնավոր պահնորդական ընկերություն
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Աշտարակ, Նարեկացու փ. 41Ա  
Գլխավոր գրասենյակի հասցե՝՝ ՀՀ,  ք. Երևան, Հրազդանի կիրճ 4/2
ԼԻՑԵՆԶԻԱ՝ սերիա ՄՊԳ N 75՝ առ 02.10.2019թ.