«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Ինչպե՞ս է այն աշխատում:
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի գործընկերային ծրագիրը եկամտի արդյունավետ ու հուսալի աղբյուր է։  Բերեք նոր հաճախորդ  և ստացեք միանվագ  բոնուս՝ պայմանագրի շահույթի մինչև 20%-ի չափով։    

+374 (41) 12-06-20

01

Գրանցվե՛ք կայքում՝ որպես գործընկեր:

02

Առաջարկե՛ք մեր ծառայությունները և գրանցե՛ք հաճախորդներին:  

03

Ստացե՛ք գործընկերային բոնուս յուրաքանչյուր հաճախորդի համար, որի հետ մենք պայմանագիր ենք կնքել:

ՈՒ՞մ  համար է այս ծրագիրը:    

Ֆիզիկական անձինք — Կարող է լինել ցանկացած անհատ, ով պատրաստ է միջնորդ լինել մեր ընկերության և պոտենցիալ հաճախորդների միջև:  
Իրավաբանական անձինք — Բոլոր շահագրգիռ կողմերի հետ կկնքվի  գործակալական պայմանագիր, որը կսահմանի  համագործակցության բոլոր պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Եթե Դուք գործակալության աշխատակից կամ սեփականատեր եք, որի աշխատանքի մի մասը կապված է անցկացվող միջոցառումների, Ձեր հաճախորդների կամ գործընկերների անվտանգության հետ, մենք ուրախ կլինենք փոխշահավետ համագործակցության համար։               

Ինչու՞ ընտրել մեզ:

Ձեզ համար՝         
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ընկերությունը գործում է անընդհատ՝ 2019 թվականից ի վեր։ Մենք համագործակցում ենք պետական և մասնավոր խոշոր ընկերությունների հետ։ Անձնական մենեջեր գործընկերային ծրագրի համար։
Ձեր հաճախորդների համար՝
Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին։ Հաճախորդակենտրոնություն և ժամանակակից մոտեցում մատուցվող ծառայությունների որակի վերահսկման համակարգին:    

Ինչպե՞ս առաջարկել մեր ծառայությունները:  

1. Ուղիղ խորհուրդ-առաջարկ. Պատմե’ք մեր մասին Ձեր ղեկավարին կամ պարզապես սեփական բիզնես ունեցող Ձեր ծանոթին։
2. Հաճախորդների տեղեկացում. Եթե ձեր հաճախորդներն են փոքր, միջին և նույնիսկ խոշոր ընկերությունները,  մեր  գործընկերային  ծրագիրն անչափ հարմար է Ձեզ։ Պատմե՛ք Ձեր հաճախորդներին մեր մասին հեռախոսով կամ Ձեր կայքի նորությունների միջոցով։
3. Գովազդ կայքում.  Եթե դուք կայքի սեփականատեր եք, տեղադրե՛ք Ձեր ռեսուրսում գովազդային նյութեր։ Մենք կապահովենք Ձեզ անհրաժեշտ նյութերը՝ պաստառներ, շնորհանդեսներ և այլն։