Անձնական անվտանգություն

Անձնական անվտանգությունը (թիկնապահական ծառայություն) անվտանգության պրոֆեսիոնալ ապահովման տեսակ է, որի ժամանակ թիկնապահը գտնվում է անմիջապես հաճախորդի կողքին և պատասխանատու է նրա կյանքի համար: Ժամանակակից աշխարհի պայմաններում անձնական անվտանգությունը դառնում է ավելի ու ավելի արդիական և կարևոր: Թիկնապահական ծառայությունն անրաժեշտ է ոչ միայն դերասաններին, շոու-բիզնեսի աստղերին կամ հայտնի քաղաքական գործիչներին, այլ նաև գործարարներին, ձեռնարկատերերին, թոփ-մենեջերներին, փաստաբաններին, դատավորներին և շատ ուրիշների:
«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ում  հաճախորդի պաշտպանությունն  իրականացնում են բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետներ՝ ՀՀ ու Արցախի  ԶՈՒ, ԱԱԾ և ՆԳՆ նախկին աշխատակիցներ, որոնցից շատերն անցել են Արցախում ռազմական գործողությունների դպրոցը:   «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի թիկնապահը  բազմակողմանի մասնագետ է՝ ֆիզիկական, կրակային, հոգեբանական, իրավական և բժշկական պատրաստվածության բարձր մակարդակով,

որն օժտված է սպառնալիքներին արագ արձագանքման հմտությամբ, բարձր սթրեսակայունությամբ ու կարգապահությամբ։ Ծառայության մեջ գտնվող թիկնապահը կարող է կիրառել ոչ միայն ֆիզիկական ուժ, այլև հրազեն և այլ պաշտպանության միջոցներ։
Որպես կանոն, հաճախորդներն ընտրում են թիկնապահական ծառայությունը՝ ելնելով իրենց անձնական կարիքներից կամ գործունեության առանձնահատկություններից։

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ն ապահովում է անձնական անվտանգության ծառայության հետևյալ տեսակները

Անձնական թիկնապահ

Պաշտպանվող անձի անմիջական պաշտպանություն և մշտական ուղեկցում։ Թիկնապահները կարող են բնակվել հաճախորդի տարածքում ու հարմարվել նրա գրաֆիկին։ Կարող եք նաև վարձել թիկնապահ մեկ ժամով, օրով (շուրջօրյա) և այլն։

Վարորդ- թիկնապահ

Ընտրում է տեղաշարժման լավագույն երթուղիները։ Ապահովում է հաճախորդի անվտանգությունն ավտոմեքենայում երթևեկության ժամանակ։

Երեխաների թիկնապահ

Երեխայի մշտական կամ ժամանակավոր պաշտպանություն։ Մշակվում են անվտանգության արդյունավետ միջոցառումներ՝ հաշվի առնելով երեխայի հոգեբանությունը։

Ինչու՞ մեր թիկնապահները

1. Անցել են հատուկ  պատրաստություն ու խիստ ընտրություն ՀՀ լավագույն մասնավոր պահնորդական դպրոցներում։

2. Ունեն թիկնապահի լիցենզիա և անձնական անվտանգության ապահովման ոլորտում աշխատանքի մեծ փորձ։

3. Ունեն բարձր  ֆիզիկական պատրաստություն, արագ ռեակցիա և սպորտային  որակավորումներ։

4. Պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ։

5. Պատրաստ են ցանկացած արտակարգ իրավիճակի, անմիջապես չեզոքացնում են վտանգը։

6. Պաշտպանում են հաճախորդին Ժամանակավոր կամ մշտական հիմունքներով (օրական 24 ժամ)։

 Աշխատանքի առանձնահատկությունները՝  

Թիկնապահի ռազմավարական խնդիրն է՝ կանխել հարձակման վտանգը և պաշտպանել հաճախորդի կյանքն ու առողջությունը: Անվտանգության ծառայության աշխատանքը ենթադրում է մեծ պատասխանատվություն և ներառում է՝  հաճախորդի միջավայրի ուսումնասիրություն, երթուղիների անվտանգության ապահովում, իրավիճակի մշտական մոնիթորինգ, պայթուցիկ և գաղտնադիտարկման սարքերի հայտնաբերում, սպառնալիքների ժամանակին կասեցում ու վերացում և այլն:
Անձնական անվտանգության ոլորտում աշխատանքը ներառում է երեք հիմնական առաջադրանքի կատարում՝
— իրադրության վերահսկում, գործողություններին մշտական պատրաստականություն,
— վտանգավոր իրավիճակի կանխարգելում,
— թշնամու չեզոքացում։