Հաճախորդների կողմից տրվող հարցեր

Այո՛։ Մեր ընկերությունը մատուցում է ցանկացած ծառայություն՝ թե՛ երկարաժամկետ, թե՛ մեկանգամյա հիմունքներով

Անցագրային պայմանակարգ` պահպանվող օբյեկտ մուտքի և ելքի համար սահմանված կարգ, որն ապահովում է անձանց և տրանսպորտային միջոցների վերահսկելի մուտքը և ելքը պահպանվող օբյեկտ:

Մինչև օբյեկտի  պահպանության ստանձնումը մենք ստուգում ենք դրա  սեփականության օրինականությունը, ցանկապատերի առկայությունը, գույքի պահպանման պայմանները, տեխնիկական ամրացվածությունը, լուսավորությունը, հակահրդեհային միջոցների ու ահազանգման համակարգի առկայությունը և այլն:

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ն ունի սեփական կենտրոնացված անվտանգության ահազանգման վահանակ, շուրջօրյա օպերատիվ ծառայություն և բավարար թվաքանակով ավտոպարեկների անձնակազմ՝ Երևանի տարածքում պատվիրատուների հանդեպ ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման համար: Ձեր ահազանգման համակարգի սարքինության ու մեր անվտանգության ահազանգման վահանակի հետ համատեղելի լինելու դեպքում մեր համակարգին միացումը կատարվում է ԱՆՎՃԱՐ։

Պայմանագրի ստորագրումից հետո օբյեկտը պահպանության վերցնելու  համար   որպես կանոն անհրաժեշտ է  2-ից 7 օր։
​​ Օբյեկտում պահպանությունը կազմակերպելու աշխատանքային փուլերն են՝
— պաշտպանության վերցվող օբյեկտի ուսումնասիրում՝ սպառնալիքների և ռիսկերի բացահայտում, օբյեկտի ինժեներատեխնիկական համալրվածության գնահատում;
— օբյեկտի անվտանգության հայեցակարգի մշակում՝ անհատական ​​սխեմայով անվտանգության համակարգի ամրապնդման մասով գործնական առաջարկությունների ներկայացում;                                           — օբյեկտի անվտանգության  ինժեներատեխնիկական   սարքավորումների թերությունների վերացման վերահսկում;
— օբյեկտը պահպանության տակ վերցնելու համար պայմանագրի
մշակում և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում;
— պայմանագրի կնքում;
— անվտանգության աշխատակիցների ընտրություն ու
նախապատրաստում, նրանց հանդերձավորում;
— օբյեկտի պահպանության ստանձում:

Մեր պահնորդական կազմակերպությունը միշտ պատրաստ է գնալ փոխզիջման հաճախորդների հետ, քանի որ գնահատում ենք մեր հաճախորդների հետ լավ հարաբերությունները և պատրաստ ենք ընդառաջ գնալ նրանց։ Հաճախորդի պահանջներին համապատասխան՝ մենք կփորձենք ընտրել ամենահարմար աշխատակցին։

  Անվտանգության աշխատակիցների կողմից տրվող հարցեր

«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ում  անվտանգության աշխատակից դառնալու համար Դուք պետք է լրացնեք հարցաթերթիկ, որի տվյալները ստուգվում են՝ դատվածության, վարչական խախտումների առկայություն և այլն: Այնուհետև մենք կապ ենք հաստատում նախորդ գործատուի հետ՝ աշխատակցի ազատման պատճառները պարզելու համար: Բոլոր ստուգումներն անցած անձինք դառնում են «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի աշխատակից

Մասնավոր պահնորդի (թիկնապահի) վկայականը տրվում է երեք տարի ժամկետով: Վկայականի  վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել: Վկայականի  ժամկետի երկարաձգման համար պահնորդը (թիկնապահը) պարտավոր է առնվազն երեք տարին մեկ անցնել պարտադիր վերապատրաստում համապատասխան մասնավոր մասնագիտական կազմակերպություններում:

Այո՛, մենք առաջարկում ենք կես դրույքով աշխատանք (լրացուցիչ աշխատանք), ներառյալ գիշերային հերթափոխը:

Կոնֆլիկտային  իրավիճակը լուծելու համար անվտանգության աշխատակիցը պետք է.
-Քաղաքավարի կերպով երկխոսություն վարի քաղաքացու հետ;
-Փորձի հոգեբանական կապ հաստատել;
-Հանգիստ տոնով բացատրի խնդրի էությունը;
-Իր պահանջների համար որպես փաստարկ մեջբերի օրենքները;
-Առաջարկի խնդրի փոխզիջումային լուծումներ;
-Հնարավորություն տա քաղաքացուն արտահայտելու իր դժգոհությունը, որից հետո պատասխանի քաղաքացու բոլոր հարցերին;
-Խոստանա քաղաքացու խնդրի լուծում;
-Չընդունի վիրավորանքները՝ որպես անձնական;
-Չհամոզի քաղաքացուն, որ ինքը ճիշտ է;
-Չհրահրի ագրեսիա իր ընդդիմախոսի մոտ;
-Խստորեն գործի՝ համաձայն օրենքի և պաշտոնեական հրահանգների;
-Կոնֆլիկտային իրավիճակը լուծելուց հետո ներողություն խնդրի պատճառված անհարմարության համար:

Որպեսզի անվտանգության աշխատակիցը կոնֆլիկտներ չունենա քաղաքացիական անձանց և հետևաբար՝ նաև իր ղեկավարության հետ, նա պետք է հետևի հետևյալ խորհուրդ-առաջարկներին.
-Չվիրավորել կամ չնվաստացնել քաղաքացուն՝ թույլ չտալ անձնական վիրավորանքներ  և կոպիտ դիտողություններ;
-Պետք չէ ապացուցել Ձեր իրավացիությունը, եթե երկխոսությունը դուրս է եկել ադեկվատության շրջանակից;
-Չի կարելի առանց պատճառի քննադատել մարդու գործողություններն ու վարքագիծը.    դիտողությունների հիմք պետք է լինեն իրավական փաստաթղթերը, այլ ոչ թե անձնական կարծիքը;
-Խնդրահարույց իրավիճակը լուծելու համար, նախքան ընդդիմախոսի հետ չհամաձայնվելը, նայեք հարցին նրա տեսանկյունից. անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ ստեղծված իրավիճակի մասին;
-Անթույլատրելի է կոպիտ, հեգնական կամ ծաղրական լինել ընդդիմախոսի նկատմամբ;
-Դուք չպետք է դրսևորեք ավելորդ էմոցինոնալ պահվածք և սադրեք ագրեսիա. անհրաժեշտ է պահպանել հանգստություն՝ իրավիճակը Ձեր օգտին լուծելու համար;
-Մի՛  օգտագործեք ժխտողական արտահայտություններ. «Չեմ կարող իմանալ», «Չի թույլատրվում», «Անկարելի է» և այլն: Նման բառերը չեն վերացնում ստեղծված իրավիճակը, այլ միայն ավելի են սրում այն;
-Նախապես մտածեք հատուկ արտահայտություններ՝ տարածված կոնֆլիկտային իրավիճակները վստահորեն և արագ լուծելու համար;
-Երբեք մի՛ սպառնացեք Ձեր ընդդիմախոսին: Մի՛ անցեք Ձեր պաշտոնեական պարտականությունների սահմանը: Անվտանգության աշխատակցի լիազորություններից դուրս գտնվող կոնֆլիկտային իրավիճակը լուծելու համար անհրաժեշտ է կապվել ոստիկանության հետ։

Հրազենի և այլ հատուկ միջոցների օգտագործումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ։
1. Պահնորդը (թիկնապահը) իրավունք ունի զենք գործադրելու հետևյալ դեպքերում.
1) անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում` իր կամ պահպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի վրա կատարվող վտանգավոր, խմբակային կամ այլ զինված հարձակումը կանխելիս, եթե զենք չգործադրելը կարող է անմիջական վտանգ ստեղծել նրա, պահպանվող անձի կյանքի և առողջության կամ պահպանվող գույքի համար.
2) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահնորդի (թիկնապահի) օրինական պահանջը.
3) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
4) պահնորդի (թիկնապահի) զենքին տիրանալու փորձը կանխելիս.
5) զենքի գործադրման մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:
2. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, պահնորդի (թիկնապահի) կամ պահպանվող անձի կյանքին և առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի):
3. Զենքի յուրաքանչյուր գործադրման դեպքում պահնորդը (թիկնապահը) պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել տվյալ վայրի լիազոր մարմնի ստորաբաժանմանը և իր վերադասին:

Օրենքներ