«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ընկերությունը շատ լուրջ է վերաբերվում իր աշխատակիցների պատրաստությանը։ Հրավիրված անվտանգության մասնագետներն ու խորհրդատուներն «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի անձնակազմի հետ պարբերաբար անցկացնում են վերապատրաստման դասընթացներ, ինչը թույլ է տալիս մեզ անթերի կատարել հաճախորդների նկատմամբ մեր պարտավորությունները՝ ապահովելով բարձր մակարդակի անվտանգություն:Մեծ ուշադրություն է դարձվում աշխատակիցների կրակային, հատուկ-մարտավարամասնագիտական, մասնագիտացված ֆիզիկական և բժշկական պատրաստության որակավորման բարձրացմանը։ Անվտանգության ոլորտի օրենսդրության խորը ուսումնասիրությունը, իրավաբանորեն ճիշտ ու հիմնավորված որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը թույլ են տալիս «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի աշխատակիցներին ճիշտ և օրինաչափ արձագանքել տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ հատուկ միջոցների ու ծառայողական զենքի կիրառմամբ։Աշխատակիցների պատրաստվածութան մակարդակը մասնավոր պահնորդական ընկերության բարձր հեղինակության գրավականն է։
