Մեր գործընկերները

«SIAS» անվտանգության ակադեմիա 

«SIAS» անվտանգության ակադեմիան Հայաստանի լավագույն մասնավոր ուսումնական հաստատություններից է անվտանգության մասնագետների  ​​​​պատրաստման համար։ «ՍԻԱՍ»-ն իրականացնում է թիկնապահների, պահնորդների, տեսահսկման համակարգերի օպերատորների, արագ արձագանքման խմբերի, ծառայության պետերի, ինկասատորների և անվտանգության ոլորտի այլ մասնագետների պրոֆեսիոնալ ուսուցում, վերապատրաստում, որակավորման բարձրացում: Դասընթացի ավարտից հետո տրվում է համապատասխան փաստաթուղթ՝ դասընթացն ավարտելու վերաբերյալ։
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ազատության պողոտա 24  
Հեռախոս՝ + 374 99 300 99
SIAS

«ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ՍՊԸ

«ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ՍՊ ընկերությունը գործում է Հայաստանում 2006թ.-ից: «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ը զբաղվում է քաղաքացիական և ծառայողական զենքի ներմուծմամբ ու վաճառքով, քաղաքացիական զենքի արդիականացմամբ և գեղարվեստական ​​ձևավորմամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների վերապատրաստմամբ՝ հրաձգային զենք գնելու թույլտվություն ստանալու համար: «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» փակ հրաձգարանը Երևանի լավագույն վայրն է գործնական հրաձգության մասնագետների ու սկսնակների համար: «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի 
կրակային պատրաստության հրահանգիչները դասընթացներ կանցկացնեն ինչպես անձնական և ֆիզիկական անվտանգության աշխատակիցների, այնպես էլ Ձեզ հետ:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 60/1
Հեռախոս՝ +374 10 29 88 83
Aspar Arms

«ԿՈՄԲԱՏ ՍԱՄԲՈ ԱՐՄԵՆԻԱ»

«ԿՈՄԲԱՏ ՍԱՄԲՈ ԱՐՄԵՆԻԱ» մարտարվեստի դպրոցում անցնում են հինգ սպորտաձև՝  Combat Sambo, MMA, Self-Defense, Grappling, Kickboxing։ Դպրոցը կազմակերպում է ինքնապաշտպանության մարզումներ տարբեր տարիքային խմբերի համար՝ սկսած 4 տարեկանից։ 
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արա Սարգսյան փողոց 1
Հեռախոս՝ +374 99 99 90 61
Combat Sambo Armenia

«ՎԱՀԱՆ» ՌՀԿ ՈՒԿ

«ՎԱՀԱՆ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնը հագեցած է անհրաժեշտ մառտավարական կառույցներով և բնագծերով, որտեղ ՈՒԿ-ի հրահանգիչների կողմից անցկացվում են կրակային ու հատուկ մարտավարամասնագիտական պատրաստության պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում գործնականորեն  իրականացվում են ժամանակակից մարտի վարման հնարքներ, քաղաքային շինությունների պայմաններում ու խրամատներում  
մարտավարական  գործողությունները, որոնք ձևավորում են որոշակի շարժողական կարողություններ և մասնագիտական-կիրառական ուղղվածության հմտություններ: 
Հեռախոս՝ +374 94 54 04 23
VAHAN

«ԿոմպՊլյուս» ՍՊԸ

«ԿոմպՊլյուս» ՍՊԸ-ն իրականացնում է անվտանգության համակարգերի սարքավորումների մասնագիտական ընտրություն, տեղադրում և սպասարկում (տեսահսկման համակարգերի, մուտքի վերահսկման ու կառավարման և անվտանգության այլ  տեխնիկական միջոցների լայն տեսականի՝ բնակելի, գրասենյակային, առևտրային ու արդյունաբերական տարածքների համար): 
Հեռախոս՝ +374 94 92 20 22