«ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի

հաճախորդներ են հանդիսանում ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ տարբեր ոլորտների միջին և խոշոր բիզնեսը ներկայացնող ընկերություններ։ Մեր հաճախորդները գիտեն, որ այդքան էլ հեշտ չէ ԸՆՏՐԵԼ մասնավոր պահնորդական ընկերություն, քանի որ ոչ բոլոր պահնորդական  ընկերություններն են կարող երաշխավորել հուսալիություն, որակ և օրինավորություն ոչ թե խոսքով, այլ գործով։  Ահա թե ինչու են նրանք ընտրել հատկապես մեր կազմակերպությունը։
     Անվտանգության ոլորտի բիզնեսի առանձնահատկությունն այն է, որ նոր հաճախորդների ի հայտ գալը հիմնականում ապահովվում է արդեն իսկ առկա հաճախորդների խորհուրդ-առաջարկների հիման վրա, հետևաբար՝ հեղինակության հարցը ամենակարևորն է «ԱՎԱՆԳԱՐԴ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի համար։ Ընկերության զարգացումը հնարավոր է միայն մեր հաճախորդների պահպանման ու բարգավաճման դեպքում։ Մեր աշխատանքի ընթացքում մենք կառուցել ենք հուսալի և երկարաժամկետ հարաբերություններ տարբեր կազմակերպությունների հետ։    
       Օբյեկտների ու ֆիզիկական անձանց անվտանգության բարեխիղճ և բարձրորակ ապահովման համար մեր հաճախորդներն  ու  գործընկերները  բազմիցս իրենց շնորհակալությունն են հայտնել մեզ՝ բանավոր և շնորհակալագրերով:   
      Մեր  բազմաթիվ հաճախորդների շարքում կցանկանայինք առանձնացնել այն ընկերություններին, որոնց գործունեության ոլորտը, մեր կարծիքով, կարող է հետաքրքրել Ձեզ։

Ռեստորանների ցանց 
<<ԿՈՎԿԱՍԻ ԳԵՐՈՒՀԻ>>

Ռեստորանների ցանց 
<<ԳԵՆԱՑՎԱԼԵ>>

Ռեստորան-սրճարան  <<ՉԱՅԽՈՆԱ>>

Ռեստորան  <<ԶԵՓՅՈՒՌ>>

 <<Home>> խանութների 
ցանց

Բնակարանատերերի 
համատիրություն

Радио Маршал

Радио Шансон Ереван